Այս օրերին մեր մասնաճյուղերն աշխատում են արտակարգ ռեժիմով, հորդորում ենք նախընտրություն տալ Օնլայն/Մոբայլ բանկինգին - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
20Մրտ

Այս օրերին մեր մասնաճյուղերն աշխատում են արտակարգ ռեժիմով, հորդորում ենք նախընտրություն տալ Օնլայն/Մոբայլ բանկինգին

Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ այս օրերին, հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, Ամերիաբանկի մասնաճյուղերն աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ:

Սիրելի հաճախորդներ,

 

Տեղեկացնում ենք, որ այս օրերին, հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, Ամերիաբանկի մասնաճյուղերն աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ:

Զգուշացնում ենք, որ հատկապես ծանրաբեռնված են Կոմիտաս (ՀՀ, ք. Երևան, 0033, Կոմիտաս 12, շ. 102), Շենգավիթ (ՀՀ, ք. Երևան, 0046, Բագրատունյաց փ. 18 շ., 112 տարածք) և Կամար (ՀՀ, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 2, «Կամար» բիզնես կենտրոնի 1-ին հարկ) մասնաճյուղերը:

Մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով հորդորում ենք ձեզ օգտվել Ամերիաբանկի առցանց և բջջային հավելվածներից, ինչպես նաև 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով 561111: 

Իսկ Բանկ այցելելու խիստ անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել Ամերիաբանկի մյուս մասնաճյուղեր: Մեր մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Անվտանգության կանոններին և մեր ծառայություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:  

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել զարգացումներին և լրացուցիչ տեղեկություններ ի հայտ գալուն պես կտեղեկացնենք: