01Ապր
Ամերիաբանկը միացել է տնտեսվարողներին օժանդակելու ՀՀ Կառավարության նախաձեռնությանը
Հարգելի՛ հաճախորդներ, Ամերիաբանկը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հարգելի՛ հաճախորդներ,
Ամերիաբանկը միացել է ՀՀ կառավարության կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ծրագրին, որն աջակցելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մենք արդեն պատրաստ ենք ընդունել ձեր հայտերը: Ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը կատարվելու է առցանց` հետևյալ եղանակներով.
Ամերիաբանկի հատուկ մշակված պորտալով ներկայացնել օնլայն հայտ,
Ինտերնետ բանկինգ համակարգով պարզապես պատասխանել Բանկի կողմից ձեզ ուղարկված այս նամակին,
էլեկտրոնային փոստով ներկայացնել դիմում:
Մեր մասնագետները մի քանի օրվա ընթացքում կապ կհաստատեն ձեզ հետ` մանրամասները քննարկելու և հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու նպատակով:
Մենք հավատում ենք, որ դժվարությունները միասին հաղթահարելն ավելի հեշտ է։
Շնորհակալություն