«Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
07Ապր

«Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ

Հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում մեկնարկել է «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար:

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ապրիլի 7-ից մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում մեկնարկել է «Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացման արշավ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար:

Արշավի շրջանակում Ամերիաբանկի կողմից հետևյալ ծառայությունները տրամադրվելու են անվճար. 

 

Արտարժույթային հաշվի բացում` Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով հայտ ներկայացնելու դեպքում,
Քարտի կորստի, վնասման, հափշտակման, PIN-ի կորստի կամ երրորդ անձանց հայտնի դառնալու դեպքում վճարային քարտի վերաթողարկում Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով հայտ ներկայացնելու դեպքում, 
Տեղեկանքների տրամադրում` Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով հայտ ներկայացնելու դեպքում,
Փոխանցումներ արտարժույթով Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգի միջոցով իրականացնելու դեպքում* (Ամերիաբանկ ՓԲԸ Սակագների «4. Փոխանցումներ» գլխի 2-րդ կետով նախատեսված փոխանցումներ /BEN, OUR/):


Արշավի գործողության ընթացքում ՀՀ դրամով ժամկետային ավանդի հայտը Ինտերնետ/Մոբայլ Բանկինգ համակարգով ներկայացնելու դեպքում Բանկում գործող տոկոսադրույքին կավելանա հավելյալ 0.25% տոկոսադրույք:
** Ավանդի մյուս պայմանները` համաձայն Բանկում գործող ստանդարտ պայմանների:

Սույն արշավի պայմաններով չնախատեսված բանկային ծառայությունները մատուցվում են Բանկում ներքին իրավական ակտերով սահմանված գործող ստանդարտ պայմաններին համապատասխան:

*Ամերիաբանկի միջնորդ բանկերի կողմից ներկայացված ծախսերը ենթակա են փոխհատուցման հաճախորդի հաշվից:

**Սույն կետը չի գործում Պրեմիում/ Փարթներ հաճախորդների կողմից ներդրվող ավանդների վրա:

Արշավի պայմանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ  զանգահարելով (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: