Ապրիլի 24-ին և մայիսի 1-ին Ամերիաբանկի մասնաճյուղերի աշխատանքային ժամանակացույցը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Ապր

Ապրիլի 24-ին և մայիսի 1-ին Ամերիաբանկի մասնաճյուղերի աշխատանքային ժամանակացույցը

Հարգելի´ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին և մայիսի 1-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը չեն գործելու, բացառությամբ Սայաթ-Նովա մասնաճյուղի (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք), որը մայիսի 1-ին հայտարարված ոչ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկում կիրականացնի՝ համաձայն ստանդարտ աշխատանքային ժամանակացույցի։

Հարգելի´ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին և մայիսի 1-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը չեն գործելու, բացառությամբ Սայաթ-Նովա մասնաճյուղի (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք), որը մայիսի 1-ին հայտարարված ոչ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկում կիրականացնի՝ համաձայն ստանդարտ աշխատանքային ժամանակացույցի։ 

Ձեր քարտի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը հաճախորդների համար հասանելի կլինեն, սակայն իրականացված գործարքները կմշակվեն և դրանց ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրերին` 27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին, բացառությամբ ֆիզիկական անձ հաճախորդների ներբանկային փոխանցումների, որոնք կկատարվեն օնլայն ռեժիմով:

Կոնտակտային Կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը: «Հեռախոս-Բանկ» ծառայությամբ գործարքները կիրականացվեն 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում։ Վարկերի մարումները, կոմունալ վճարումները և ֆիզիկական անձանց ներբանկային փոխանցումները կկատարվեն օնլայն ռեժիմով նույն օրը: Մյուս բոլոր գործարքները կմշակվեն և դրանց համապատասխան ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրերին՝  27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին:

Վարկերի մարումների օրը 24.04.2020թ-ին կամ 01.05.2020թ-ին սահմանված լինելու դեպքում հնարավորություն կունենաք կատարելու վճարումները հաջորդ աշխատանքային օրերին` 27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին:

Նշենք, որ մայիսի 1-ին Սայաթ-Նովա մասնաճյուղի պահատուփերի ծառայությունը հասանելի չի լինելու։ Անհատական պահատուփերի հասցներին և աշխատանքային ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: 

 

Հարգանքով՝ 

Ամերիաբանկ