19Օգս
«Բացահայտի՛ր Հայաստանը ու նորից սիրահարվի՛ր» Ֆոտոմրցույթ
Լուսանկարի՛ր Հայաստանի քո սիրելի անկյունը, կիսվի՛ր լուսանկարով՝ նկարագրության մեջ գրելով հետաքրքիր բնութագիր, նշելով այն մարզը, որտեղ արվել է լուսանկարը, օգտագործելով #ԲացահայտիրՀայաստանը #ExploreArmenia #AmeriabankVisa հեշթեգերը, և մասնակցի՛ր դեպի Կուրթան կազմակերպվող մեր ֆոտոարշավին։ Յուրաքանչյուր հաղթող որպես նվեր կստանա անհատական ֆոտոսեսիա Անդրանիկ Քեշիշյանի կողմից և կվայելի գյուղական ընթրիք հայկական հյուրընկալ ընտանիքում։
Լուսանկարներին ներկայացվող պահանջները
- Մրցույթին կարող ես ներկայացնել թե՛ մասնագիտական, թե՛ սիրողական լուսանկարներ:
- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մրցույթի պայմաններին բավարարող քո կողմից արված լուսանկարները տեղադրել քո ֆեյսբուքյան էջում բոլորին հասանելի տարբերակով /public/՝ նկարագրության մեջ գրելով հետաքրքիր բնութագիր, նշելով այն մարզը, որտեղ արվել է լուսանկարը, և օգտագործելով #ԲացահայտիրՀայաստանը #ExploreArmenia #AmeriabankVisa հեշթեգերը։
Ուղարկվող լուսանկարը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
- չպետք է խրախուսի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ծխախոտի օգտագործումը, սպառումը,
- չպետք է արատավորի որևէ անձի արժանապատվությունը, պատիվը և գործարար համբավը,
- չպետք է բովանդակի էրոտիկա, սարսափ, դաժանություն, արյունահեղություն պարունակող տեսարաններ,
- չպետք է խախտի այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, այդ թվում՝ այլ անձանց հեղինակային և հարակից իրավունքները, և չխախտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը,
- չպետք է պարունակի քաղաքական տեքստեր, քաղաքական ենթատեքստեր, քաղաքական գործիչների և հոգևորականության ներկայացուցիչների ծաղրանկարներ, որևէ կերպ լինի քաղաքականացված,
- չպետք է պարունակի սեռային, ռասայական, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության կոչեր և չպետք է հետապնդի սույն կետով նշված հանգամանքների վրա հիմնված խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակ։
Հեղինակային իրավունքներ
Լուսանկարը ներկայացնողն ինքն է կրում համապատասխան լուսանկարում օգտագործված անձանց կերպարը, ինչպես նաև երրորդ անձանց հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործությունների ապօրինի օգտագործումից բխող բոլոր իրավական հետևանքները:
Ամեն դեպքում, մրցույթի մասնակիցը մինչ մասնակցությունն իրականացնելը պարտավորվում է ապահովել համապատասխան անհրաժեշտ համաձայնությունները և թույլտվությունները, եթե լուսանկարողն ու այն ներկայացնողը չեն նույնանում լուսանկարում պատկերված անձի հետ, կամ լուսանկար ներկայացնողը չունի արտաբերված նկարի/պատկերի/իրավիճակի ներկայացման իրավունք:
Լուսանկարն ուղարկողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործողությունների հետևաքով առաջացած բոլոր իրավական բացասական հետևանքների համար ինչպես Բանկի, այնպես էլ այդ երրորդ անձանց առջև:
Մրցույթի պայմանները
- Մրցույթին մասնակցելու են ս․թ․ օգոստոսի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ս․թ․ սեպտեմբերի 7-ը՝ ժամը 10:30-ը ներառյալ հրապարակված և մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները։
- Վերոնշյալ ժամանակահատվածի ընթացքում հրապարակված բոլոր լուսանկարներն անցնում են առաջնային ֆիլտրում, ընդ որում` առաջին փուլում ստուգվում է այդ լուսանկարների համապատասխանությունը մրցույթի պայմաններին /Բանկին հասու տեղեկությունների սահմաններում/:
- Մրցույթի արդյունքներով ընտրվելու է 10 լուսանկար։ Առաջին 5 հաղթողները կորոշվեն ըստ նկարի հավաքած հավանումների քանակի, իսկ մյուս 5-ին կընտրի ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության կենտրոնի 5 աշխատակիցները և լուսանկարիչ Անդրանիկ Քեշիշյանը։ Մրցույթում հաղթած լուսանկարները կհրապարակվեն Ամերիաբանկի ինտերնետային կայքում և ֆեյսբուքյան էջում ս․թ․ սեպտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով ժամը 15:00-ին:
- Մրցույթի մասնակցության համար տարիքային սահմանափակում առկա չէ:
- Մրցույթի մասնակցությունն անվճար է:
- Մրցույթին մասնակցող լուսանկարները հայտվելու են մեր կայքում հատուկ քարտեզի վրա։
Մրցանակներ
- Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակները կստանան դեպի Կուրթան կազմակերպվող մեր ֆոտոարշավին մասնակցելու հնարավորություն։ Յուրաքանչյուր հաղթող որպես նվեր կստանա անհատական ֆոտոսեսիա Անդրանիկ Քեշիշյանի կողմից և կվայելի գյուղական ընթրիք հայկական հյուրընկալ ընտանիքում։
- Հաղթող մասնակիցները կմասնակցեն ֆոտո և վիդեո նկարահանման։ Լուսանկարները և տեսանյութերը հետագայում կհրապարակվեն Ամերիաբանկի առցանց հարթակներում։
Մրցույթի կազմակերպիչ՝ Ամերիաբանկ
Հասցե՝ ՀՀ, 0010, Վազգեն Սարգսյան 2