Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Փտվ

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների* ներքո հնարավորություն է ընձեռում հետևյալ խմբերում ներառված իր հաճախորդներին օգտվելու մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 31/03/2021թ. ժամկետով.

  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/ հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք, 
  • Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր:

Տեղեկացնենք, որ սույն առաջարկը գործում է վերոնշյալ հաճախորդների այն պայմանագրերի գծով,  որոնց ներքո առկա չէ վճարային պարտավորությունների կատարման կետանց, ընդ որում` մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում.

  • ըստ ժամանակացույցի մարման ենթակա պարտավորությունների դեպքում պայմանագրի ներքո հաշվարկված տոկոսագումարները և սպասարկման վճարները ենթակա են մարման, իսկ մայր գումարի մարման արտոնյալ ժամկետի ընթացքում չվճարված մայր գումարը կվերաբաշխվի մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, և պայմանագրի ներքո պարտավորությունները կհամարվեն պատշաճ կատարված, եթե դրանք ամբողջապես մարվեն պայմանագրով նախատեսված կատարման վերջնաժամկետի ավարտից մինչև 2 ամսվա ընթացքում (այսուհետ նաև`  երկարաձգում):
  • օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում պայմանագրի ներքո հաշվարկված տոկոսագումարները և սպասարկման վճարները ենթակա են մարման, իսկ մայր գումարի մարման արտոնյալ ժամկետի ընթացքում չվճարված մայր գումարի վերաբաշխում չի կիրառվում, ինչպես նաև երկարաձգում կիրառվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված մարման վերջնաժամկետը լրանում է մինչև 31/03/2021թ.:

Սույն առաջարկից օգտվելու ցանկության դեպքում անհրաժեշտ է Ամերիաբանկ ներկայացնել սույն առաջարկում նշված չափանիշներին համապատասխանելու փաստը հավաստող Բանկի համար ընդունելի փաստաթղթեր կամ հիմնավոր տեղեկություններ (եթե Բանկում արդեն առկա են պահանջվող տեղեկությունները/փաստաթղթերը, ապա դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա, և առաջարկի մերժման մասին Բանկին գրավոր տեղեկացում չներկայացվելու դեպքում առաջարկում նշված պայմանները կգործեն համապատասխանող հաճախորդների պարտավորությունների նկատմամբ):

*Վերը նշված առաջարկը չի գործում 31/01/2021թ. դրությամբ մայր գումարը 30 մլն ՀՀ դրամը (կամ համարժեք արտարժույթը) գերազանցող վարկային պարտավորությունների, ինչպես նաև ցանկացած չափի հիփոթեքային (անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման կամ վերանորոգման նպատակով տրամադրվող) վարկերի նկատմամբ: Նշված շեմը գերազանցող, ինչպես նաև  հիփոթեքային վարկային պարտավորությունների դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում: 

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 561111:

Սույն հրապարակային առաջարկի (օֆերտայի) ընդունմանն ուղղված գործողությունների կատարումը կամ դրանով սահմանված պայմանների ապահովումը համարվում է սույն առաջարկով (օֆերտայով) սահմանված բոլոր պայմանների ընդունում` ակցեպտ: