Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
16Հլս

Հայտարարություն

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ֆիզիկական անձանց ավանդների և խնայողական հաշվի նկարագրություն և տոկոսադրույքներ» փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց մանրամասները ներկայացնում ենք ստորև`

 

1. Բարձրացել են 91 և ավել օր ժամկետով ՀՀ դրամով ժամկետային ավանդների տոկոսադրույքները: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից և տարածվելու են սույն թվականի օգոստոսի 5-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:

2. Բարձրացել է ՀՀ դրամով խնայողական հաշվի տոկոսադրույքը: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից  և տարածվելու է խնայողական հաշիվների մնացորդի` սույն թվականի օգոստոսի 5-ից հաշվարկվող տոկոսադրույքների վրա:

3. Ավելացման հնարավորություն ունեցող ՀՀ դրամով ավանդների դեպքում ավանդի գումարը կարող է համալրվել ավանդի ներդրման պահին ավանդի գումարի առավելագույնը 50%-ի չափով` նախկին 30%-ի փոխարեն: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից և տարածվելու է նաև գործող ավանդների վրա:

4. Կուտակման հնարավորությամբ ՀՀ դրամով ավանդի դեպքում ավանդի գումարը կարող է ավելացվել առավելագույնը 40 մլն ՀՀ դրամի չափով` նախկին 10 մլն ՀՀ դրամի փոխարեն: Ավանդի գումարը հնարավոր չի լինելու ավելացնել ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 ամիսներին: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից և տարածվելու են նաև գործող ավանդների վրա:

Ֆիզիկական անձ հաճախորդների` ՀՀ դրամով ժամկետային ավանդների և խնայողական հաշվի պայմանների տեղեկատվական նոր ամփոփագրերը ներկայացված են ստորև, որտեղ փոփոխություններն ընդգծված են կանաչ գույնով:


ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀՀ ԴՐԱՄՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ


Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում: 
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
Ամերիաբանկ 
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: