Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ տարածում են գտել զեղծարարական մեթոդներ, որոնց միջոցով երրորդ անձինք նպատակ են հետապնդում անօրինական կերպով տիրանալու ձեր քարտային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին:
Հոգալով ձեր ֆինանսական անվտանգության մասին՝ հիշեցնում և խնդրում ենք չպատասխանել կասկածելի զանգերին, էլեկտրոնային նամակներին, հաղորդագրություններին և հետևել անվտանգության կանոններին՝
- Երբեք երրորդ անձանց մի՛ հայտնեք Ձեր քարտային տվյալները` մասնավորապես՝ քարտի դիմերեսի 16 նիշը, քարտի վավերականության ժամկետը, դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-կոդը:
- Մի՛ ուղարկեք Ձեր բանկային/անձնական տվյալները էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով կամ հեռախոսով, անգամ եթե զանգահարողը կամ այլ ուղիներով կապ հաստատողը ներկայանում է որպես Ամերիաբանկի աշխատակից և տրամադրում է հետադարձ կապի համար միջոց /հեռախոսահամար կամ էլ. հասցե/:
- Կասկածելի նամակ կամ զանգ ստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ +37410561111 հեռախոսահամարով, գրել նամակ Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ ուղարկել էլեկտրոնային նամակ ameriabank@ameriabank.am էլ հասցեին:
Եղե'ք ուշադիր և զգոն
Ձեր Ամերիաբանկ