27Դկտ
Մասնաճյուղերի ու օնլայն ծառայությունների ամանորյա ժամանակացույց
Սիրելիˊ հաճախորդներ, Ամանորյա տոներին մեր մասնաճյուղերը կգործեն հետևյալ ժամանակացույցով.
- 30.12-ին բոլոր մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցով:
- 31.12-ին կարող եք օգտվել երկարացված գրաֆիկով գործող բոլոր մասնաճյուղերից` բացառությամբ Արշակունյաց պլյուս մասնաճյուղի: «Նոր Նորք», «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Դալմա», «Մաշտոց» մասնաճյուղերը սպասարկում կիրականացնեն ժամը 10:30-15:00-ն:
- 01.01.2022թ.-ին և 02.01.2022թ.-ին բոլոր մասնաճյուղերը փակ կլինեն:
- 06.01.2022թ.-ին երկարացված ժամանակացույց ունեցող «Նոր Նորք», «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Դալմա», «Մաշտոց», մասնաճյուղերը բաց կլինեն ժամը 10:30-21:15-ը:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2021-02.01.2022թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.
- ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով,
- ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ գումարով,
- ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով,
- կոմունալ վճարումներ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքները կկատարվեն հաջորդ աշխատանքային օրը՝ 03.01.2022թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով 03.01.2022թ:
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կիրականացվեն սեփական հաշիվների միջև փոխանցումները:
Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող եք իրականացնել 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին:
Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, 31.12.2021-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 03.01.2022թ.-ին:
Կոնտակտային կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: Մաղթում ենք ձեզ հաճելի հանգստյան օրեր:
Հարգանքով՝
Ձեր Ամերիաբանկ