25Հնվ
«ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնում առկա են տեխնիկական խնդիրներ
Հարգելիˊ գործընկեր, տեղեկացնում ենք, որ ս.թ.-ի հունվարի 12 - ին «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնը անցում է կատարել առցանց սպասարկման կետերի նոր համակարգի:
Անցում կատարելու հետևանքով գործարքների իրականացման ժամանակ առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ:
Խնդիրը կրում է գլոբալ բնույթ և վերաբերում է «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով e- commerce իրականացնող սպասարկման բոլոր կետերին:
«ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի մասնագետներն այս պահին աշխատում են խնդիրների լուծման ուղղությամբ:
Խնդիրները կարգավորվելուն պես մենք հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Հարգանքով`
Ամերիաբանկ