Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Մրտ

Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` 2021թ. տվյալներով շուկայում բանկերի մասնաբաժինը, գործարքների, մատուցվող ծառայությունների և խորհրդատվությունների թիվը և ծավալը,   կառուցվածքային հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունն ու ջանքերը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը: 

«Շարունակվող համավարակի պայմաններում ներդրումային բանկերն առաջատար դեր են խաղում համաշխարհային տնտեսության փոխակերպման գործում», – նշել է «Global Finance»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Ընկերությունների համար ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե մասնագիտական ինչ գիտելիքներ և հմտություններ կարող են առաջարկել ներդրումային բանկերը:  «Global Finance»-ի ներդրումային բանկերի մրցանակաբաշխությունն այդ ոլորտի առաջատար հաստատությունները ներկայացնող հզոր հարթակ է»:
Մրցանակաբաշխության հաղթողների ցանկը և մանրամասները կհրապարակվեն 2022թ. ապրիլին ամսագրի տպագիր, ինչպես նաև առցանց` GFMag.com կայքում: