03Սպտ
Գնառաջարկի ներկայացման հրավեր
ISO/IEC 27001:2013 ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՏ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ISMS) ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆԱՌԱՋԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության արտոնագիր ստանալու և Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի ( ISMS) ներդրման նպատակով հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող ընկերություններին ներկայացնելու գնառաջարկ:
Հետաքրքրված մասնակիցները կարող են ստանալ տեխնիկական առաջադրանքը՝ հայտնելով ցանկություն tenders@ameriabank.am հասցեին ուղարկված նամակի միջոցով:
Մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ որակավորման չափանիշներին՝
- Առնվազն 1 (մեկ) տարվա փորձ համապատասխան ոլորտում (պահանջվելու է ներկայացնել կատարած աշխատանքների/իրականացրած ծրագրերի մասին տեղեկանք):
- Առնվազն 1 (մեկ) բարեհաջող կատարված ծրագիր` իրականացված ISO 27001 հավաստագրման մասով:
- Տեղեկատվություն՝ կազմակերպության գործող հավաստագրերի, արտոնագրերի և որակավորումների վերաբերյալ:
- Վերջին 2 տարվա ընթացքում Ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ կապի ու հեռահաղորդակցության ոլորտների կազմակերպությունների հետ համագործակցությունը հայտերի գնահատման ժամանակ կարող է դիտարկվել որպես մրցակցային առավելություն:
Գնառաջարկները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (Pdf ձևաչափով):
Գնառաջարկի վավերականության ժամկետը սահմանվում է 120 (հարյուր քսան) օրացույցային օր՝ սույն հրավերի պաշտոնական հրապարակման ամսաթվից:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2015 թ. սեպտեմբերի 20-ը:
Գնառաջարկները պետք է ներկայացվեն ստորև ներկայացված հասցով.