Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հուլիսի 25-ին Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղի աշխատակիցները հյուրընկալվել էին Կապանի կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնում: Այցելության նպատակն էր կենտրոնի 14-16 տարեկան սաներին մոտիվացնել և օգնել կողմնորոշվելու մասնագիտական ընտրություն կատարելու հարցում: Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Գևորգյանը դասընթացի ընթացքում ներկայացրեց երեխաներին բանկային համակարգը, դրա նշանակությունը բիզնեսում, բանկում աշխատող մասնագիտական տեսակները:
Սեմինարի ավարտից հետո կարիերայի պլանավորման և զարգացման կենտրոնի սաները այցելեցին Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղ` տեսական դասընթացը գործնականում պատկերացնելու համար: