Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Կարևորելով հեռահար ծառայությունների դերը ներկայիս դինամիկ ժամանակաշրջանում` Ամերիաբանկը ս.թ.հոկտեմբերի 30-ին կազմակերպեց պանելային քննարկում «Հիմնավորված է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով: Մոդերատոր` Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն` Տիգրան Ջրբաշյան Խոսնակներ. ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ` Վախթանգ Աբրահամյան Էյչ-Էս-Բի-Սի բանկի Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն` Միհրան Մուրադյան «Արմենտել» ՓԲԸ ՏՏ տնօրեն` Մաքսիմ Խալմատով «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության ՏՏ տնօրեն` Գուրգեն Ներսիսյան «ՎՕԼՕ» ՍՊԸ տնօրեն` Արմեն Քոչարյան Անկախ փորձագետ` Սամվել Մարտիրոսյան Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն` Բուրաստան Մովսիսյան Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն` Արման Բարսեղյան Մինչ քննարկումը ներկայացվեց պրեզենտացիոն նյութ: Քննարկմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններից, բանկերից, ինչպես նաև ուսանողներ, փորձագետներ: Պանելային քննարկմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով. https://www.youtube.com/watch?v=xjihSzvADJE