17Նյմ
Խաղարկություն Ամերիա Օնլայն/Ամերիա Մոբայլ Բանկինգ համակարգում գործարքներ կատարած օգտատերերի միջև
Ամերիաբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը հանդես է գալիս Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավով:
Արշավի շրջանակներում Ամերիաբանկը հայտարարել էր խաղարկություն հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգում 5 և ավել գործարք իրականացնող օգտատերերի միջև:
Խաղարկությունը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 17-ին, Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակում` ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ: Խաղարկությանը ներկա էր Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Խաղարկության պայմաններին բավարարող յուրաքանչյուր հաճախորդի SMS-ի և էլ-նամակի միջոցով ուղարկվել էր մասնակցության հերթական համար:
Վիճակահանության արդյունքում արկղից հանվեցին հետևյալ համարները`
168, 209, 227:
Վերոնշյալ համարները ստացած հաճախորդները որպես մրցանակ կստանան Lenovo IdeaPad պլանշետ:
Նշենք, որ տվյալ հաճախորդները կարող են իրենց մրցանակները ստանալ մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը՝ այցելելով Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակ:
Հիշեցնենք նաև, որ Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավի շրջանակներում մինչև դեկտեմբերի 30-ը Ամերիա Օնլայն/Ամերիա Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործողներն օգտվում են արտոնություններից: Մասնավորապես, Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին Ամերիա Օնլայն Բանկինգ ծառայությունը տրամադրվում է ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն, զեղչը գործում է նաև Ամերիա Օնլայն Բանկինգ համակարգում միայն դիտելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ հաճախորդների համար, իսկ իրավաբանական անձանց երեք ամսով տրամադրվում է Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial):