Վիճակահանության հաղթողները կստանան պլանշետ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Դկտ

Վիճակահանության հաղթողները կստանան պլանշետ

29 Դկտ, 2015 | Արշավներ, Բոլորը | Return|

Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում ս.թ. դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության կողմից տրամադրված 38 պլանշետների խաղարկություն: Խաղարկությանը ներկա էր Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Վիճակահանության արդյունքում արկղից հանվեցին հետևյալ համարները`
33, 54, 46, 58, 7, 13, 23, 32, 53, 61, 31, 42, 51, 60, 4, 12, 22, 1, 11, 21, 30, 41, 50, 18, 24, 14, 44, 34, 25, 16, 47, 39, 26, 15, 49, 29, 28, 27: 


Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ս.թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2016թ.-ի հունվարի 25-ը ներառյալ` աշխատանքային օրերին: 2016թ.-ի հունվարի 25-ից հետո մրցանակը հնարավոր չէ ստանալ: 

Նշենք, որ խաղարկության պայմաններին բավարարող յուրաքանչյուր հաճախորդի նախապես ուղարկվել է SMS հաղորդագրություն, որտեղ նշվել է իր մասնակցության հերթական համարը: 

Հիշեցնենք, որ խաղարկությանը մասնակցել են Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք ս. թ. հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը MasterCard և Maestro քարտերով կատարել են 30 և ավել անկանխիկ գործարք` 300,000 և ավել ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով (բացառությամբ առցանց վճարումների):