Ամերիաբանկն արժանացել է չորս մրցանակի «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության 12 անվանակարգում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
24Մրտ

Ամերիաբանկն արժանացել է չորս մրցանակի «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության 12 անվանակարգում

Ս.թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողներին: Ներկայացված 12 անվանակարգերից 4-ում Ամերիաբանկը ճանաչվել է հաղթող:

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում և նոր սահմանված «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների» անվանակարգում:
Իսկ դեպոզիտար գործունեության մասով Ամերիաբանկը դարձել է Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում: 

Մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ ներկայացվել է նաև անհատական խրախուսման «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» նոր անվանակարգը, որի հաղթողը որոշվել է գաղտնի քվեարկության արդյունքում: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Ամերիաբանկի Գլխավոր դիլեր Արզուման Դալլաքյանը: 

Նշենք, որ հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպվող «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը ներկայացնում է բորսայում և դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող և Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը նպաստող ընկերություններին: