22Ապր
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (AD-03)
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն Կարգավորված Մալուխային Համակարգերի(ԿՄՀ) կառուցող մասնագիտացված կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման բանկի ԿՄՀ կառուցման (նախագծում, կառուցում, սերտիֆիկացում, նյութերի մատակարարում ) գործընթացներում ներգրավելու համար:
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները`
- Կապի բնագավառում շինարարության իրականացման ՀՀ Քաղաքաշինության Նախարարության լիցենզիայի առկայություն
- Կանոնադրություն (պատճենը)
- Պետ. Ռեգիստրի վկայական (պատճենը):
- Ոչ պակաս, քան 500 ցանցային կետից բաղկացած ԿՄՀ կառուցման բարեհաջող իրականացված առնվազն 3 նմանատիպ նախագիծ վերջին 3 տարվա ընթացքում (անհրաժեշտ է ներկայացնել պայմանագրերի պատճեները), այդ թվում բանկային/ֆինանսական կազմակերպություններում
- Առնվազն 50 մլն. ՀՀ դրամ համախառն շրջանառություն 2012-2015թթ. ընթացքում
- Նախագծման աշխատանքներ կատարելու և ներդրողի կարգավիճակը հավաստող արտոնագիր` ԿՄՀ բաղադրիչ մասերի արտադրողի կողմից տրված
- ԿՄՀ Ընկերության առնվազն 4 աշխատակցի առկայություն, որոնք ունեն միջազգային կարգի որակավորման սերտիֆիկատ ԿՄՀ մոնտաժման ոլորտում
Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն բանկի կողմից իրականացվող Կարգավորված մալուխային համակարգերի կառուցման և նյութերի մատակարարման շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:
Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:
Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` նշելով ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-03 և մասնակից ընկերության անվանումը:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2016 թ. մայիսի 12-ը, ժ. 15:00:
Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ էլ. հասցեով. tenders@ameriabank.am
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ /+37410/ 56-11-11 հեռախոսահամարով՝
Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ)