Սկսվում է «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական մրցույթի քվեարկությունը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Հնս

Սկսվում է «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական մրցույթի քվեարկությունը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ամերիաբանկը Ameria News Kids միջոցառման շրջանակներում 2016թ. հունիսի 1-ին հայտարարել էր «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական մրցույթ /այսուհետ` Մրցույթ/ Բանկի Facebook.com սոցիալական կայքում գրանցված պաշտոնական էջում: Մրցույթին մասնակցում են Ameria News Kids միջոցառման ընթացքում 3-13 տարեկան երեխաների կողմից ներկայացված նկարները` տարանջատված ըստ երեխաների տարիքային խմբերի` 3-5 տարեկան, 6-8 տարեկան և 9-13 տարեական:
Մրցույթի պայմանները.

  • Մրցույթին մասնակցում են միայն Ameria News Kids միջոցառմանը մասնակցած երեխաների /այսուհետ` Մրցույթի մասնակից/ կողմից այդ միջոցառման շրջանակներում ներկայացված այն նկարները, որոնց վրա նշված են եղել Մրցույթի մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև հետադարձ կապի համար որևէ բջջային հեռախոսահամար :
  • Մրցույթի արդյունքներով ընտրվում է 5 հաղթող, որոնցից երեքը որոշվում են նրանց կողմից Մրցույթին ներկայացված նկարների` Facebook-ում իրական օգտատերերի կողմից առավելագույն քանակով LIKE-եր հավաքելու հիման վրա /ընդ որում` յուրաքանչյուր տարիքային խմբից ընտրվում է առավելագույնը մեկ հոգի/, ևս երկու հաղթող ընտրվում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի աշխատակիցների քվեարկության արդյունքներով:
  • Մրցույթին մասնակցող նկարների համար LIKE-եր հավաքելու ժամկետն է Facebook-ում նկարների տեղադրման պահից սկսած մինչև ս.թ. հուլիսի 6-ը: Ս.թ. հուլիսի 5-ի ժամը 23:59-ից հետո ստացված LIKE-երը Մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում հաշվի չեն առնվելու:

    
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հուլիսի 6-ին Ամերիաբանկի պաշտոնական կայքում` www.ameriabank.am,  amerianews.am կայքում և Ամերիաբանկի Facebook-ի պաշտոնական էջում:
Մրցույթի հաղթողներն Ամերիաբանկի կողմից կարժանանան հատուկ մրցանակների: