Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2016 Գերազանցության Մրցանակին`որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
13Հլս

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2016 Գերազանցության Մրցանակին`որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է չորրորդ անգամ: Արդեն 25 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:

Մրցանակը Լոնդոնում հանդիսավոր պայմաններում հանձնվեց Ամերիաբանկի Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանին: