Բանկոմատների միջոցով քարտի ծածկագիրը փոխելու նոր հնարավորություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
16Օգս

Բանկոմատների միջոցով քարտի ծածկագիրը փոխելու նոր հնարավորություն

Հարգելի´ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ քարտերով գործարքներն առավել հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով Ամերիաբանկն առաջարկում է նոր` բանկոմատների միջոցով քարտի PIN ծածկագիրը փոփոխելու հնարավորությունը: Այժմ Ամերիաբանկի բանկոմատների գլխավոր մենյուից ընտրելով «PIN-ի փոփոխում» ֆունկցիան բանկի քարտապանները կարող են փոփոխել իրենց քարտի PIN ծածկագիրը:
Նշենք նաև, որ «Սպասարկման ցանց» էջում համապատասխան նշումով ներկայացված են այն բանկոմատները, որոնց համար արդեն իսկ ակտիվացրած է տվյալ ծառայությունը: Առաջիկայում ծառայությունը կակտիվացվի բակոմատների ամբողջ ցանցի համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նոր PIN ծածկագիր պետք է լինի քառանիշ` առանց սահմանափակումների:
Խնդրում ենք PIN ծածկագիրը ընտրելիս հետևել անվտանգության կանոններին և խուսափել.

  • չափից ավելի դյուրին ծածկագրեր (օրինակ՝ 1111) սահմանելուց,
  • Ձեր ծննդյան ամսաթիվը որպես PIN ծածկագիր օգտագործելուց,
  • նոր կոդը թղթի վրա գրված վիճակում քարտի հետ միասին պահելուց,
  •  մի քանի քարտ ունենալու պարագայում բոլոր քարտերի համար նույն PIN ծածկագիր սահմանելուց: