«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան խորհրդատվական կազմակերպություններինª ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար: Շահագրգիռ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`
- նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն,
- գնահատման ծառայություններ իրականացում ՀՀ և/կամ ԼՂՀ տարածքում,
- աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում,
- Ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ,
- Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն 50 մլն սահմանաչափով (պահանջվելու է կցել ապահովագրական պոլիսը):
Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Շահագրգիռ կազմակերպությունները պետք է համապատասխան հարցաշարը լրացված և կցված ընկերության ծառայությունների գնացուցակով ներկայացնեն բանկ` մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար կազմակերպության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու և բակնկի կողմից սահմանված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը գնահատելու նպատակով: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված համագործակցության պայմանագիր բանկի կողմից սահմանված պայմաններով` մեկ տարի ժամկետով:
Ընտրված մասնակցից(ներից) պահանջվելու է, որպեսզի ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ում բացվի համապատասխան հաշիվ և գրավադրվի ավանդ 5.000.000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով՝ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում, որը նաև կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցոմ:
Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2016 թ. դեկտեմբերի 26-ը:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.ª (374-10) 56-11-11
Էլ. փոստ: tenders@ameriabank.am (էլեկտրոնային տարբերակներն ուղարկելու համար)
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմելª
Հայկ Մեսրոպյանին (գնումների գլխավոր
մասնագետ)