23Փտվ
Ամերիաբանկը և Յուքոմը հայտարարեցին Ամերիա TV Բանկինգ ծառայության մեկնարկի մասին
Ս.թ. փետրվարի 23-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Ամերիաբանկի և «Յուքոմ» ընկերության համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց Հայաստանում բոլորովին նոր` Ամերիա TV Բանկինգ ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հեռուստացույցի միջոցով պարզ և արագ կատարել կոմունալ վճարները:
Ասուլիսի մասնակիցները ներկայացրեցին նաև ծառայության մի շարք առավելությունները:
Մամուլի ասուլիսին մասնակցեցին Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստանը, «Յուքոմ» ընկերության Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը: