Բացվեց Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
04Մրտ

Բացվեց Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղը

Տեղի ունեցավ Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղի (հասցե` Իսահակյան 22/8, «Մետրոնոմ» առևտրի կենտրոն) բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին պաշտոնատար անձինք, Բանկի հաճախորդներ:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: Նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղում մինչև 2016թ. հունիսի 1-ը: