Ամերիաբանկի նոր ձեռքբերումները - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
13Մյս

Ամերիաբանկի նոր ձեռքբերումները

Ս.թ. մայիսի 13-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանի մասնակցությամբ: 

  Ասուլիսի ընթացքում Գ. Թառումյանը հանգամանալից ներկայացրեց վերջին օրերին Ամերիաբանկի երեք էական ձեռքբերումները և տնտեսության համար դրանց նշանակությունը.

  • «Ամերիաբանկ» ՓԲԸ և DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) մայիսի 12-ին Լոնդոնում ստորագրել են 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որը հնարավություն կտա ճկուն պայմաններով ֆինանսավորել Հայաստանի Հանրապետությունում գործող փոքր և միջին ձեռնարկությունները:
  • Fitch միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը` սահմանելով Կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած Բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:
  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից Ամերիաբանկին շնորհվել է «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը (“Deal of the Year – Energy Efficiency”)` 2015թ-ին Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար: