IFC. «Ամերիաբանկ»-ին տրված սուբորդինացված վարկը կավելացնի Հայաստանի բիզնեսի համար ֆինանսների հասանելիությունը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Հնվ

IFC. «Ամերիաբանկ»-ին տրված սուբորդինացված վարկը կավելացնի Հայաստանի բիզնեսի համար ֆինանսների հասանելիությունը

«Ամերիաբանկ»-ին տրված սուբորդինացված վարկը կավելացնի ֆինանսների հասանելիությունը հայկական բիզնեսի համար, որը զգում է զարգացող շուկաներում եւ, մասնավորապես, տարածաշրջանում տնտեսական անկման հետեւանքները: Հունվարի 21-ին Երեւանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ ֆինանսական համաձայնագրերի կնքման արարողությունից հետո այս մասին հայտարարեց Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Թոմաշ Թելման:

IFC-ն ծրագրում է 2016 թվականին Հայաստանում ներդրումները ավելացնել՝ հասցնելով 100 մլն դոլարի: Սրանում ներառված է «Ամերիաբանկ»-ի վարկը, որին կավելանան նաեւ իրական հատվածում ծրագրերն ու իշխանությունների խորհրդատվական աջակցության նախագծերը:

1995 թվականից IFC-ն Հայաստանում 47 նախագծերում 340 մլն դոլար է ներդրել: Կորպորացիան նաեւ ավելի քան 122 մլն դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել առեւտրային գործարքներին, երկրում բիզնես մթնոլորտի բարելավմանն ուղղված խորհրդատվական մի շարք ծրագրեր իրականացրել:

«Ամերիաբանկ»-ը ակտիվներով, վարկային պորտֆելով, պարտավորություններով եւ ներդրումներով Հայաստանի խոշորագույն բանկն է: Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալը ներկայում կազմում է գրեթե 200 մլն դոլար, իսկ 2015 թվականի վերջին ընդհանուր ակտիվները կազմել են ավելի քան 1 մլրդ դոլար:

 

Աղբյուրը՝  News.am