Ամերիաբանկը` Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն ներդրումային բանկ» - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Մրտ

Ամերիաբանկը` Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն ներդրումային բանկ»

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն ներդրումային բանկ» «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից: Ամսագրի խմբագիրները ոլորտի փորձագետների հետ միասին հաշվարկել են մասնակիցների ընդհանուր գնահատականը և որոշել հաղթողներին՝ առաջնորդվելով մի շարք չափանիշներով, որոնց թվում են` շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, շուկայի պայմաններին բավարարող լուծումներ առաջարկելը, նորարարությունը, սակագները և այլն: Հաշվի են առնվել նաև 2015թ. հայտարարված կամ կնքված գործարքները:

Ամերիաբանկի Ներդրումային բանկային ծառայությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել Հայաստանի լավագույն ներդրումային բանկ: Մեր հաջողությունների գրավականը յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերած անհատական մոտեցումն է, նորարարություններով շարունակաբար հանդես գալը, պրոֆեսիոնալ աշխատակազմի առկայությունը, ռիսկերի հավասարակշռված կառավարումը: Այս ամենը մեզ օգնել են ունենալ մրցակցային առավելություններ, ձեռք բերել հաճախորդների վստահությունը, նրանց հետ ստեղծել երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն»:

Նշենք, որ Ամերիաբանկը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, մասնավորապես` փայատիրական և պարտքային ֆինանսավորման ներգրավման, բաժնետոմսերի, պարտատոմսերի, ինչպես նաև այլ արժեթղթերի հետ կապված ծառայություններ` պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կազմակերպումից մինչև երկրորդային շուկայում իրացվելիության ապահովում (մարքեթ մեյքինգ) և շուկայի համապարփակ վերլուծություն: Բանկը նաև մատուցում է ձեռքբերումների և միաձուլումների ծառայություններ, որոնք ներառում են ընկերությունների գնահատում, ընկերությունների առքի և վաճառքի, միաձուլումների ընթացքում բաժնետերերին խորհրդատվության տրամադրում, ռազմավարական ներդրողների ներգրավում և կորպորատիվ ֆինանսների ոլորտի այլ ծառայություններ: