Menu.am-ից օգտվողներն արդեն կարող են վճարել օնլայն` նոր համակարգով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Սպտ

Menu.am-ից օգտվողներն արդեն կարող են վճարել օնլայն` նոր համակարգով

ԱմերիաբանկըMenu.am ընկերության առաջարկի հիման վրա, մշակել է օնլայն վճարումների նոր համակարգ: Այս համակարգի յուրահատկությունն այն է, որ ինտերնետ միջավայրում գնումներ կատարելու համար հաճախորդը տվյալ կայքում լրացնում է իր քարտային տվյալներն ընդամենը մեկ անգամ, և այլևս տվյալ կայքից գնում կատարելիս քարտային տվյալների մուտքագրման անհրաժեշտություն չի լինում: Առաջարկելով այս լուծումը` Ամերիաբանկն ապահովել է հաճախորդների տվյալների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, մասնավորապես` հաճախորդի վճարային քարտի տվյալները պահպանվում են միայն կենտրոնացված պրոցեսինգային կենտրոնում, և անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:

Առցանց վճարումների ընդունման այս հնարավորությունն էապես կնպաստի բոլոր այն բիզնեսների զարգացմանը, որոնք իրենց ապագան տեսնում են օնլայն տիրույթում և պատրաստ են դուրս գալ միջազգային շուկաներ:
Վճարման նոր համակարգի վերաբերյալ մանրամասները ներկայացված են տեսահոլովակում: