Ամերիաբանկը` Seedstars միջազգային մրցույթի Երևանյան փուլի Արծաթե գործընկեր - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Սպտ

Ամերիաբանկը` Seedstars միջազգային մրցույթի Երևանյան փուլի Արծաթե գործընկեր

Ամերիաբանկը հանդես եկավ որպես Seedstars World միջազգային մրցույթի Երևանյան փուլի Արծաթե գործընկեր ս.թ. սեպտեմբերի 23-ին Երևանում կազմակերպված մրցույթի ժամանակ, որը նախաձեռնել էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:   

Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումներից  ընտրված 11 ստարտափները ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիին, որի կազմում էր Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը:

Մրցույթին ներկայացված պրոդուկտները ժյուրիի կողմից գնահատվեցին մի քանի չափանիշներով՝ թիմ, առկա վիճակ, կիրառելիություն ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեք և այլն։ Ստարտափներից շատերն առաջարկում են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման վրա հիմնված լուծումներ։ Ոլորտները նույնպես բազմազան են, և ամենաշատ լուծումներն առաջարկվում են կրթության, առողջապահության, էլեկտրոնային առևտրի, ֆինանսների ոլորտներում։ 

Մրցույթի հաղթող ճանաչվեց Chessify-ը, որը կներկայացնի Հայաստանը Շվեյցարիայում կայանալիք Seedstars World միջազգային մրցույթի ժամանակ և հնարավորություն կունենա մրցել 1,000,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակի համար։  

Մրցույթի Երևանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Inapptics եւ Breedge ընկերությունները։

Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցել են նաև Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը։