02Հկտ
Գործի'ր օնլայն, ապրի'ր օֆլայն
Այս կարգախոսով Ամերիաբանկը ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մասնակցեց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Միջոցառման ժամանակ ներկայացվեցին Ամերիաբանկի մի շարք հեռահար բանկային լուծումները, մասնավորապես, թե ինչպես կարելի է շատ արագ լրացնել քարտի օնլայն հայտ, տեղեկանքի օնլայն հայտ, կատարել կոմունալ վճարումներ Բանկի կայքով, բանկոմատներով, փոխել քարտի Pin cod-ը և այլ ծառայություններ:
Միաժամանակ ներկայացվեցին նաև հեռահար բանկինգի տարբեր գործիքներ, որոնցից կարող են օգտվել ոչ միայն Բանկի հաճախորդները: Ներկայացվեց Բանկի մասնագետների կողմից մշակված VPos ծառայությունը` էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար, տեղում ցույց տրվեց, թե ինչպես ցանկացած բանկի քարտատեր կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից շատ արագ փոխանցում կատարել Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդի կամ Ամերիաբանկի քարտապանի: Ներկայացվեց նաև, թե ինչպես յուրաքանչյուր քարտապան հայկական ցանկացած բանկի կողմից թողարկված VISA, Master, ArCa քարտով կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից կատարել կոմունալ վճարումներ:
Վերջերս մասնակցելով «Սևան Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումին` Ամերիաբանկը շնորհեց նաև «Big Battle»-ի գլխավոր մրցանակը: Հաղթող ճանաչված ANIX ստարտափը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր, և ահա վիրտուալ ասիստենտը ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց Բանկի նոր առաջարկները` բիզնես վարկերի, հիփոթեքային վարկերի փաթեթները, ինչպես նաև` «Ասա ընկերոջդ» ուղղորդման ծրագիրը:
Միջոցառման մանրամասները` տեսահոլովակում.