Սույն թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Բանկի վարկավորման արշավները, որոնք գործելու են մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը:
Վարկավորման հատուկ առաջարկ ՓՄՁ-երի համար
Ամերիաբանկը կարևորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները և զարգացման իր պահանջները` հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման նոր առաջարկով:
Ամերիաբանկը ՓՄՁ-ներին տրամադրում է վարկ` հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, մասնավորապես` յուրաքանչյուր վարկառու ստանում է վարկավորման անհատական պայմաններ` կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից և իր կողմից նշած վարկավորման անհրաժեշտ ժամկետից: Արշավի շրջանակներում համադրելով ներկայացված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել անգամ՝ ՀՀ դրամի դեպքում 10.5%-ով, ԱՄՆ դոլարի դեպքում 6.5%-ով, եվրոյի դեպքում՝ 5%-ով:
Հիփոթեքային վարկեր
Ամերիաբանկը ֆիզիկական անձանց համար ևս հանդես է գալիս հատուկ առաջարկով: Բանկը մեկնարկել է անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման, կառուցապատման վարկավորման արշավ, որի շրջանակներում վարկավորումն իրականացվում է հիմք ընդունելով հաճախորդի վարկունակության ցուցանիշները և առաջարկվող գրավի առարկան։
Արշավի շրջանակներում համադրելով հաճախորդի վարկունակությունը և վարկի ապահովությունը` Ամերիաբանկը կառաջարկի վարկի տոկոսադրույք` ՀՀ դրամի դեպքում սկսած 10.0%-ից, ԱՄՆ դոլարի դեպքում սկսած 7.0%-ից եվրոյի դեպքում՝ սկսած 5.5%-ից:
Հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել մինչև 20 տարի ժամկետով:
Նշենք, որ 2017թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը մի շարք կարևոր ցուցանիշնրով` ակտիվներ /667.3 մլդ ՀՀ դրամ, մասնաբաժինը շուկայում` 16%/, պարտավորություններ /598.8 մլրդ ՀՀ դրամ, մասնաբաժինը շուկայում` 17%/, պարտավորություններ հաճախորդների նկատմամբ /395.7 մլրդ ՀՀ դրամ, մասնաբաժինը շուկայում` 16 %/, վարկային ներդրումներ /422.6 մլրդ ՀՀ դրամ, մասնաբաժինը շուկայում`17% /: Զուտ շահույթի ցուցանիշով Բանկը զբաղեցնում է երկրորդ դիրքը շուկայում. նշենք, որ ս.թ. 9 ամսվա արդյունքներով զուտ շահույթն աճել է 53.6%-ով և 30.09.17թ. դրությամբ կազմել 5.4 մլրդ ՀՀ դրամ: