Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Տեղի ունեցավ Հայաստանում Beeline-ի և Ամերիաբանկի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց pay.beeline.am հարթակի գործարկման մասին: Այս հարթակի միջոցով օգտատերերը կարող են բանկային քարտի առցանց օգտագործմամբ վճարել Beeline-ի և այլ ծառայությունների դիմաց: Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռել անմիջապես Beeline-ի կայքից կատարել քարտերով առցանց գործարքներ, այդ թվում նաև` կոմունալ վճարումներ: Ասուլիսին մասնակցեցին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը: