Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի հաճախորդ, Ամերիա Օնլայն Բանկինգ և Բանկ-Հաճախորդ ծառայություններից անխափան և անվտանգ օգտվելու նպատակով խնդրում ենք անցում կատարել Windows 7 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգի: Տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարից Windows XP օպերացիոն համակարգի միջավայրում նշված ծրագրերի աշխատանքը դադարեցվելու է՝ կապված Microsoft ընկերության կողմից դեռևս 2014 թ. դեկտեմբերին Windows XP օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման հետ: Ամերիա Օնլայն Բանկինգ և Բանկ-Հաճախորդ ծառայությունների հետագա զարգացումն ու անվտանգության նոր չափանիշներն այլևս համատեղելի չեն այդ օպերացիոն համակարգի հետ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Հարցերի դեպքում կարող եք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 010 56 11 11 հեռախոսահամարով: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: Հարգանքով՝ Ամերիաբանկ