Հայտարարություն վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոններում փոփոխության մասին - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Դկտ

Հայտարարություն վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոններում փոփոխության մասին

Հարգելի´ հաճախորդ

Տեղեկացնում ենք, որ փոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ (այսուհետ` Բանկ) վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոնները, որոնք  կիրառելի կլինեն 2017թվականի դեկտեմբերի 15-ից սկսած:

Փաստաթղթում ավելացվել է 1.21 կետը, որի համաձայն Բանկի կայքէջում որպես օգտատեր քարտապանին նույնականացնելիս Ամերիաբանկի կողմից թողարկված քարտերի տվյալների մուտքագրումը կարող է օգտագործվել քարտապանի պատշաճ նույնականացման համար, եթե քարտապանը ճիշտ է լրացնում քարտի պահանջվող տվյալները  և այնուհետև մուտքագրում է Բանկի կողմից ուղարկված մեկանգամյա գաղտնաբառը: Վերջինս քարտապանը ստանում է այն բջջային հեռախոսահամարին, որը տրամադրել է Բանկին: Ներկայացված կարգով նույնականացումն անցնելուց հետո Քարտապանը կարող է լրացնել վարկային հայտեր, ներկայացնել փաստաթղթեր և ստանալ վարկեր:

Վճարային քարտերի սպասարկման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: