Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկ ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.: Արտակ Հանեսյանը ստանձնել է նախագահի իր պարտականությունները ս/թ հոկտեմբերի 1-ից՝ համաձայն Բանկերի Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ կայացրած որոշման: Աղբյուրը՝ Հայաստանի Բանկերի Միության հաղորդագրություն: