08Փտվ
Թիմի կառուցման միջոցառումների իրականացման մրցույթ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն թիմի կառուցման (team building) միջոցառումների կազմակերպման նպատակով, տվյալ ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին հրավիրում է մասնակցել ստորև ներկայացված միջոցառումների իրականացման մրցույթի.
- Թիմի կառուցման ամառային, բացօթյա միջոցառում (700-750 անձ), իրականացվելու է 2018 թ.-ի հունիս ամսին,
- Ամանորյա կորպորատիվ միջոցառում (700-750 անձ), իրականացվելու է 2019 թ.-ի հունվար ամսին
- Թիմի կառուցման (team building) միջոցառումներ (մինչև 100 անձ), իրականացվում է տարվա ընթացքում:
Մրցույթը իրականացվելու է 2 փուլով՝
- 1-ին փուլ՝ գաղափարների ընտրության և ընկերությունների նախաորակավորման փուլ
- 2-րդ փուլ՝ ընտրված մասնակիցների հետ նախագծի բյուջետավորում և իրականացում
Հետաքրքրված մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ որակավորման չափանիշներին՝
- առնվազն 1 (մեկ) տարվա փորձ համապատասխան ոլորտում (պահանջվում է ներկայացնել կատարած աշխատանքների/իրականացրած ծրագրերի մասին տեղեկանք)
- առնվազն 1 (մեկ) բարեհաջող իրականացված ծրագիր 200 (երկու հարյուր) և ավելի անձնակազմ ունեցող ընկերության համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում:
Մրցույթին մասնակցելու նպատակով խնդրում ենք ներկայացնել՝
- կազմակերպության պորտֆոլիոն՝ ներառյալ իրականացված նմանատիպ ծրագրերի մանրամասները:
- Հետաքրքիր և ստեղծագործ գաղափարներ, յուրաքանչյուր և/կամ ցանկացած միջոցառման տեսակի համար ներառյալ՝ թիմի կառուցման ծրագրի հայեցակարգ (հնարավորության դեպքում՝ մեկից ավելի հայեցակարգեր)՝ մոտավոր ընդհանրացված նախահաշվով:
Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ կարող է կնքվել համագործակցության պայմանագիր:
Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (Pdf ձևաչափով):
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00-ը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2018 թ. փետրվարի 25-ը:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.՝ (374-10) 56-11-11
էլ. պոստ: tenders@ameriabank.am
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Գործընթացին առնչվող հարցերով՝ Հայկ Մեսրոպյան (Գնումների խմբի ղեկավար,)
Ծրագրին առնչվող հարցերով՝ Աննա Վարդանյանց (ՄՌԿ գլխավոր մասնագետ,)