Երկու մրցանակ Ամերիաբանկին՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Հկտ

Երկու մրցանակ Ամերիաբանկին՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում

Ամերիաբանկին շնորհվել է երկու մրցանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում: 

Բանկը հաղթող է ճանաչվել «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր - պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» և «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգերում:       

 Նշենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «Լավագույն անդամ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող, ինչպես նաև մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: