«Մենք ենք, մեր արմատները» մրցույթ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
20Հնս

«Մենք ենք, մեր արմատները» մրցույթ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն  (այսուհետ՝ «Բանկ» կամ «Ամերիաբանկ») հայտարարում է «Մենք ենք, մեր արմատները» (այսուհետ՝ «Մրցույթ») www.facebook.com սոցիալական ցանցի (այսուհետ՝ «Ֆեյսբուք») Բանկի պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/Ameriabank/ 

Մրցույթն անցկացվելու է ամիսը մեկ անգամ մինչև 2019թ. դեկտեմբերը ներառյալ, յուրաքանչյուր ամսվա համար սահմանված ստորև թեմայով.  

  • Հունվար – Արմավիր
  • Փետրվար – Շիրակ
  • Մարտ – Վայոց Ձոր
  • Ապրիլ – Արագածոտն
  • Մայիս – Սյունիք
  • Հունիս – Արարատ
  • Հուլիս – Գեղարքունիք
  • Օգոստոս – Լոռի
  • Սեպտեմբեր – Երևան
  • Հոկտեմբեր – Արցախ
  • Նոյեմբեր – Տավուշ
  • Դեկտեմբեր – Կոտայք 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Ֆեյսբուքի անձնական էջում անել հրապարակում (post), որը պետք է առնվազն ներառի.

Մրցույթի մասնակցի անձնական լուսանկարն՝ արված Հայաստանի տվյալ (Մրցույթի կանոններով տվյալ ամսվա համար սահմանված) մարզի տարածքում գտնվող որևէ վայրում:

Հրապարակումը պետք է զուգորդվի.

Մրցույթի համապատասխան մասնակցի կողմից գրված տեքստով, որը պետք է սկսվի «Ես սիրում եմ … մարզը, որովհետև …» արտահայտությամբ և Մրցույթի հետևյալ հեշթեգերով՝ #ArmenianRoots #AmeriabankContest #AmerյանJourney։ 

Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ հրապարակումը /post/ պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.     

  • պետք է արված լինի հրապարակային (public) ձևով
  • պետք է պարունակի Մրցույթի հետևյալ երեք հեշթեգերը՝ #ArmenianRoots #AmeriabankContest #AmerյանJourney 
  • մեկ անձի/օգտատիրոջ կողմից կարող է արվել միայն մեկ հրապարակում. մի քանիսը ներկայացնելու դեպքում Մրցույթին մասնակցության համար կդիտարկվի միայն ժամանակագրորեն առաջին ներկայացվածը 
  • հրապարակման լուսանկարը պետք է արված լինի Հայաստանի (Մրցույթի կանոններով տվյալ ամսվա համար սահմանված) մարզի տարածքում 
  • հրապարակման լուսանկարը չպետք է մշակված լինի նկարների մշակման համար նախատեսված որևէ ծրագրով 
  • հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական խոսքեր և արտահայտություններ կամ ունենա ոչ պատշաճ բովանդակություն
  • խմբագրված հրապարակումները չեն ներառվի Մրցույթում
  • կեղծ անձնական էջով հրապարակում կատարած անձիք/օգտատերերը Մրցույթին մասնակցելու հնարավորություն չեն ունենա 
  • Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա 
  • Մրցույթի մասնակցությունն անվճար է

Մրցույթի պայմանները

  • Մրցույթի շրջանակում արված բոլոր հրապարակումները ֆիլտրվում են, ընդ որում, ստուգվում է յուրաքանչյուր հրապարակման համապատասխանությունը Մրցույթի պայմաններին: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող, ֆիլտրում չանցած, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտմամբ արված հրապարակումները չեն ներառվի Մրցույթում:  
  • Մրցույթին մասնակցելու նպատակով հրապարակումները կարող են արվել ս.թ. փետրվարի 14-ից՝ Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից սկսած՝ մինչև ս.թ. փետրվարի 24-ը, Երևանի ժամանակով ժամը 18:00-ը ներառյալ:   
  • Մրցույթի պայմաններին համապատասխանող, ֆիլտրումն անցած, ինչպես նաև սահմանված ժամկետների շրջանակում արված հրապարակումներից հաղթող է ճանաչվելու ամենաշատ թվով Ֆեսյբուքի իրական օգտատերերի կողմից հավանություն (like) ստացած հրապարակումը: Եվս մեկ հաղթող կընտրվի Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված հանձնաժողովի կողմից՝ որպես տվյալ մարզին բնորոշ ամենակոլորիտային հրապարակում:   
  • Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. փետրվարի 28-ին (Երևանի ժամանակով մինչև ժամը 24:00-ը ներառյալ) Ֆեյսբուքում գրանցված Բանկի պաշտոնական էջում: Մրցույթի հաղթողներն այդ մասին կծանուցվեն նաև Ֆեյսբուքի միջոցով ուղարկված անձնական հաղորդագրությունով:    

Մրցանակները

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան մրցանակ՝ Ամերիաբանկի 50, 000 ՀՀ դրամ արժեքով նվեր քարտ: Մրցանակն ստանալու համար հաղթող մասնակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Մրցանակն ստանալու ժամկետի, վայրի և կարգի մասին հաղթողները լրացուցիչ կծանուցվեն Ֆեյսբուքի միջոցով ուղարկված անձնական հաղորդագրությունով: