Ամերիաբանկի քարտապանների համար անհպում (Contactless) եղանակով վճարման սահմանաչափը փոխվել է - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
21Ապր

Ամերիաբանկի քարտապանների համար անհպում (Contactless) եղանակով վճարման սահմանաչափը փոխվել է

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի քարտապանների համար անհպում (Contactless) եղանակով վճարման սահմանաչափը փոխվել է` համաձայն «Արմենիան Քարդ» ՓԲԸ խորհրդի 20.04.2020թ․ թիվ 264/20 որոշման: «Ամերիաբանկ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ փաստաթղթի 3.7 կետում սահմանված անհպում (Contactless) եղանակով վճարման սահմանաչափը համապատասխանաբար փոխվել է: Նախկինում PIN կոդի մուտքագրում պահանջվում էր 10 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի դեպքում, այժմ դուք կարող եք առանց PIN կոդի մուտքագրման գնումներ անել մինչև 20 000 ՀՀ դրամ գումարի  սահմանումներում։

Այս քայլը ձեր ամենօրյա գործարքներն ավելի հարմարավետ կդարձնի և հնարավորություն կտա անհպում եղանակով ավելի խոշոր գնումներ կատարել: