14Հնս
Ամերիաբանկը VISA ընկերության հետ ներկայանում է հերթական առաջարկով
Արշավին կարող են մասնակցել այն բոլոր իրավաբանական անձինք, որոնք ունեն 80 հազար ՀՀ դրամ կամ ավել միջին զուտ աշխատավարձ ստացող 10 և ավելի գրանցված աշխատակից, և իրենց բոլոր աշխատակիցների աշխատավարձերի վճարումներն իրականացնում են Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտերով:
Այս առաջարկի շրջանակում միջազգային դասի VISA Classic վճարային քարտերը բացվելու են.
- Եթե կազմակերպության աշխատակիցների թիվը 10-49 է, տարեկան սպասարկման վճարը կկազմի 1,000 ՀՀ դրամ:
- Եթե կազմակերպության աշխատակիցների թիվը 50 և ավել է, անվճար:
Առաջարկից օգտվելու հայտերն ընդունվում են ս․թ․ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ:
Ընդ որում, Ամերիաբանկի կողմից անակնկալ նվեր կտրամադրվի արշավին մասնակցող այն բոլոր թիմերին, որոնց աշխատակցիների 80%-ն իրենց աշխատավարձը կստանա Ամերիաբանկով:
Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է թվային արդիական լուծումներով բանկային ծառայություններ:
Հայաստանի 1,000-ից ավելի ընկերությունների 100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:
Ամերիաբանկի քարտապանները օգտվում են մի շարք առավելություններից՝
- անվճար Մոբայլ բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,
- հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,
- օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում /Բանկի պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հաստատվելու դեպքում/,
- անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,
- բանկոմատներ ցանցային խոշոր սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,
- երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
- 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների վերաբերյալ,
- անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ,
- քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով, այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ, ինչպես նաև Ամերիաբանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ VISA ընկերության պաշտոնական կայք` cis.visa.com: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
* Եթե քարտապանն իր աշխատավարձն այլևս չի ստանում Բանկի միջոցով, կամ վերջինս որևէ հիմքով աշխատանքից ազատվել է, ապա Բանկն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել աշխատավարձային նախագծերի ներքո տրամադրված քարտի և մյուս բանկային ծառայությունների հատուկ սակագները և պայմանները և այդ պահից սկսած` կիրառել Բանկում գործող քարտի և մյուս ծառայությունների սակագները և պայմանները կամ տվյալ քարտի, ծառայության կամ քարտապանի համար Բանկի հայեցողությամբ կիրառելի այլ արտոնյալ կամ հատուկ սակագներ: Աշխատանքից ազատված և այլևս Ամերիաբանկի միջոցով աշխատավարձ չստացող աշխատակիցների ցանկը տրամադրվում է գործընկեր կազմակերպության կողմից: