Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
05Նյմ

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ վերանայման են ենթարկվել հետևյալ խմբերում ներառված մեր հաճախորդների վարկային պարտավորությունները. Հայաստանի քաղաքացիներ, որոնք այս օրերին զորակոչվել կամ մասնակցում են (կամավոր կամ պարտադիր հիմունքներով) ռազմական գործողություններին` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա (զինկոմիսարիատի, ՀՀ պաշտպանության նախարարության, զինկոմիսարիատի կամ Երկրապահ կամավորականների միության կողմից տրված տեղեկանքի կամ Բանկի գնահատմամբ` հիմնավոր այլ փաստաթղթերի առկայության դեպքում),

Տեղեկացնում ենք, որ վերանայման են ենթարկվել հետևյալ խմբերում ներառված մեր հաճախորդների վարկային պարտավորությունները.

  • Հայաստանի քաղաքացիներ, որոնք այս օրերին զորակոչվել կամ մասնակցում են (կամավոր կամ պարտադիր հիմունքներով) ռազմական գործողություններին` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա (զինկոմիսարիատի,  ՀՀ պաշտպանության նախարարության, զինկոմիսարիատի կամ Երկրապահ կամավորականների միության կողմից տրված տեղեկանքի կամ Բանկի գնահատմամբ` հիմնավոր այլ փաստաթղթերի առկայության դեպքում), 
  • ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիներ` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա,
  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/ հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք, 
  • Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր*:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ հաճախորդների համար` 30/09/2020-30/11/2020թթ. ժամանակահատվածում, իսկ ռազմական գործողություններին մասնակցող/զորակոչված հաճախորդների համար` զորակոչման ամսվա սկզբից մինչ զորակոչից վերադառնալու ամսվա վերջին օրը, բայց ոչ ավելի, քան մինչև 30/11/2020թ. /ներառյալ/, դադարեցվում է վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի շրջանակում տոկոսագումարների, տույժերի, տուգանքների, սպասարկման վճարների հաշվեգրումը (այդ թվում ` սույն առաջարկում նշված ֆիզիկական անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով Բանկի հետ կնքված համապատասխան պայմանագրերի գծով): Ընդ որում, եթե զորակոչման կամ ռազմական գործողություններին մասնակցության փաստը չի հաստատվում զինկոմիսարիատի,  ՀՀ պաշտպանության նախարարության կամ Երկրապահ կամավորականների միության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, սակայն Բանկի գնահատմամբ տեղեկատվության իսկությունը հավաստվում է այլ հիմնավորմամբ, ապա այդ հաճախորդների համապատասխան պայմանագրերի շրջանակում դադարեցվում է միայն տույժերի և տուգանքների հաշվեգրումը այն ամիսների համար, որոնց նախորդող ժամանակահատվածից տվյալ պայմանագրերի ներքո առկա են ժամկետանց պարտավորություններ:

Այն հաճախորդներին, ինչպես նաև զորակոչված և ռազմական գործողություններին մասնակցող հաճախորդների անմիջական ընտանիքի անդամներին (այն է` հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, ամուսին), որոնք վերանայման պահին չունեն ժամկետանց պարտավորություններ կամ ժամկետանց կլինեն միայն ընթացիկ ամսվա պարտավորությունները, կտրամադրվի վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի ներքո վճարային պարտավորությունների վճարման  հետաձգում մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը, եթե տվյալ ամսվա հերթական մարման օրը վճարման ենթակա պարտավորությունը չի մարվել կամ մարվել է մասնակի: Համապատասխանաբար, վճարման հետաձգման ամիսների քանակով (մեկ կամ երկու ամսով) կերկարաձգվի նաև վճարային պարտավորությունների կատարման վերջնաժամկետը: Օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում պարտավորության կատարման վերջնաժամկետը կերկարաձգվի միայն այն դեպքում, եթե այն լրանում է: Նշված ժամանակահատվածում չվճարված մայր գումարը կվերաբաշխվի մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, իսկ մինչ այդ հաշվեգրված տոկոսագումարները կտեղափոխվեն մարման հաջորդ օրվա վրա: Այն դեպքերում, երբ տոկոսագումարների/ սպասարկման վճարների հաշվեգրումը շարունակվում է, ապա.

վարկային և լիզինգի ներքո պարտավորությունների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները կվերաբաշխվեն հետաձգման ժամանակահատվածին հաջորդող 6 ամսվա վրա, իսկ եթե մարմանը 6 ամսից պակաս ժամկետ է մնացել` մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, 
ապառիկ ֆինանսավորման ներքո հաշվարկված սպասարկման վճարները կտեղափոխվեն մարման ժամանակացույցի վերջին` երկարաձգված ամսաթվի վրա:  
Եթե մինչ ռազմական գործողություններին մասնակցելու/ զորակոչման փաստը Բանկին հասանելի դառնալու պահը հաճախորդների տոկոսագումարների/ սպասարկման վճարների և տույժերի մարում է տեղի ունեցել, ապա այդ գումարն ուղղվելու է կամ վճարման ենթակա վարկային պարտավորությունների մարմանը, կամ վարկի մայր գումարի վաղաժամկետ մարմանը կամ տրամադրվելու է հաճախորդին:

Հավելենք, որ վարկային պարտավորությունների վերանայումը կիրառվում է ֆիզիկական և իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդների նկատմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում: Նշված շեմը գերազանցող պարտավորությունների դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում: 

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 561111:

Սույն հրապարակային առաջարկի (օֆերտայի) ընդունմանն ուղղված գործողությունների կատարումը կամ դրանով սահմանված պայմանների ապահովումը համարվում է սույն առաջարկով (օֆերտայով) սահմանված բոլոր պայմանների ընդունում` ակցեպտ:

 

* Սույն առաջարկի իմաստով` Արցախում կենսական շահերի կենտրոն ունենալու հանգամանքը որոշվում է Բանկի կողմից: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե արդյոք դիտարկվում եք որպես այս չափանիշին համապատասխանող հաճախորդ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ: