18Նյմ
Փոփոխվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին փաստաթուղթը
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց հիման վրա փոփոխվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին փաստաթուղթը: 01.12.2020թ.-ից երաշխավորված ավանդների փոփոխված չափերը` ստորև.
Ավանդի արժութային կառուցվածքը անվճարունակ բանկում
|
Եթե նույն բանկում ունեք
միայն դրամային ավանդ
|
Եթե նույն բանկում ունեք
միայն արտարժութային ավանդ
|
Եթե նույն բանկում ունեք և
ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ
|
Եթե դրամային ավանդը
7 միլիոն ՀՀ դրամից ավել է
|
Եթե դրամային ավանդը
7 միլիոն ՀՀ դրամից պակաս է
|
Ավանդի երաշխավորման
առավելագույն չափը
|
16 միլիոն ՀՀ դրամ
|
7 միլիոն ՀՀ դրամ
|
16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում
է միայն դրամային բանկային ավանդը)
|
7միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային
բանկային ավանդն ամբողջությամբ և
արտարժութային բանկային ավանդը՝ յոթ
միլիոն ՀՀ դրամի և հատուցված
դրամային բանկային ավանդի
տարբերության չափով)
|
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Ամերիաբանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: