07Սպտ
Մեկնարկում է «Ամերիա Սերունդ 13»-ը
Ամերիաբանկը դարձյալ իր դռներն է բացում նպատակասլաց երիտասարդների առջև` հնարավորություն տալով նրանց դառնալու այն փոփոխությունը, որն ուզում են տեսնել բիզնեսի և սպասարկման ոլորտում:
Սեպտեմբերի 7-ին մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ:
Այս տարի «Ամերիա Սերունդ 13» ծրագրի մասնակից երիտասարդները մասնագիտանալու են բիզնեսի և սպասարկման ոլորտում` մասնակցելով դասընթացների, ստեղծարար քննարկումների, գտնելու են մարդակենտրոն լուծումներ և բացահայտելու են գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք են բերելու մասնագիտական հմտություններ, ծանոթանալու են նորարար մոտեցումների` ուղղորդում ստանալով արհեստավարժ Ամերիացիների կողմից:
Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ ստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին: Դիմորդները պետք է ունենան բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ցանկություն:
Տեղեկացնենք, որ ծրագրի ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:
Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային մեծ ցանցում և կոնտակտային կենտրոնում:
2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 12 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 230 աշխատակից:
«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը ներառյալ: