«ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնում առկա են տեխնիկական խնդիրներ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Հնվ

«ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնում առկա են տեխնիկական խնդիրներ

Հարգելիˊ գործընկեր, տեղեկացնում ենք, որ ս.թ.-ի հունվարի 12 - ին «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնը անցում է կատարել առցանց սպասարկման կետերի նոր համակարգի:

Անցում կատարելու հետևանքով գործարքների իրականացման ժամանակ առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ: 
Խնդիրը կրում է գլոբալ բնույթ և վերաբերում է «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով e- commerce իրականացնող սպասարկման բոլոր կետերին:
«ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի մասնագետներն այս պահին աշխատում են խնդիրների լուծման ուղղությամբ: 
Խնդիրները կարգավորվելուն պես մենք հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ: 

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Հարգանքով` 
Ամերիաբանկ