Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելիˊ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով անկանխիկ եղանակով շրջանառությունը խթանող ՀՀ օրենսդրական առաջիկա փոփոխությունները, ինչպես նաև կանխիկ եղանակով արտարժույթի շրջանառության սահմանափակումների անհրաժեշտությունը ` «Ամերիաբանկ» ՓԲԸ արտարժույթի կանխիկացման սակագները ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների մասով ենթարկվել են փոփոխության :
• «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ իրավաբանական անձ հաճախորդների համար • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ՓԲԸ սակագները իրավաբանական անձ հաճախորդների համար
Կատարված փոփոխություններին, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք ծանոթանալ վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում: Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 11/03/22թ.-ից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010/012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: