Հայտարարություն դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
12Ապր

Հայտարարություն դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

 ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

5,000,000,000 դրամ

ՔԱՆԱԿԸ

50,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

27 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

9.5 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2022թ. մարտի 11-ի Թիվ N 1/105Ա որոշմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043120372900  հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ

 

ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am 
Կայք-էջ` www.ameriabank.am