Ամերիաբանկը ներկայացնում է նոր դիզայնով վճարային քարտերը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Ապր

Ամերիաբանկը ներկայացնում է նոր դիզայնով վճարային քարտերը

Ամերիաբանկը ներկայանում է վճարային քարտերի նոր դիզայնով, որոնք ստեղծվել են բանկի հաճախորդների «ձեռագրով»: Քարտերի դիզայնի նոր կոնցեպտի ամենավառ տարրը հայկական թագավորությունների, իշխանական տոհմերի զինանշաններն են: 

Դիզայնի կոնցեպտի մշակման համար բանկը իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես, բաց մրցույթ դիզայներների շրջանում, հարցումներ հաճախորդների շրջանում, քննարկումներ բանկի անձնակազմի հետ: Հաճախորդների պահանջները հասկանալու համար բանկը ստեղծել է ֆոկուս խմբեր բանկի հաճախորդների տարբեր սեգմենտների (տարիքային, սեռային, ըստ քարտերի օգտագործման տեսակների) մասնակցությամբ:

Հարցմանը մասնակցած կանանց 71%-ը և տղամարդկանց 72%-ը ցանկություն են հայտնել քարտերը տեսնել հայկական տարրերով: Միաժամանակ կանանց 59%-ը, իսկ տղամարդկանց 73%-ը ցանկություն են հայտնել ունենալ սև գույնի, մինիմալիստական, պարզ և դասական ոճի քարտեր: 

Լսելով հաճախորդների կարծիքներն ու առաջարկությունները` Ամերիաբանկը մշակել է քարտերի դիզայնի նոր կոնցեպտ, որը մինիմալիստական է, պարզ, դասական և ունի վառ արտահայտված հայկական ինքնություն: Դիզայնի մշակման հիմքում դրված են այն կարևոր արժեքները, որոնք համընդհանուր են բանկի և իր հաճախորդների համար, մասնավորապես` աճը, կայունությունը, ժառանգությունը, ինքնությունը, վստահությունն ու զարգացումը:

Նոր քարտերին կարելի է ծանոթանալ տեսահոկովակում:

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին 

Աﬔրիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ: Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ 

Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ 

Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։