Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Մյս

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների* ներքո օգտվելու մայր գումարի և տոկոսագումարի վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 31.05.22թ. ներառյալ, եթե տվյալ ամսվա հերթական մարման օրը վճարման ենթակա պարտավորությունը չի մարվել կամ մարվել է մասնակի:

Այս հնարավորությունից կարող են օգտվել հետևյալ խմբերում ներառված հաճախորդները. 

  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/ հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք, 
  • Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը :

 

Եթե հանդիսանում եք ստորև ներկայացված խմբերից մեկում ներառված  ֆիզիկական անձ, ապա կարող եք օգտվել վարկերի գծով տրամադրվող մայր գումարի և տոկոսագումարների/սպասարկման վճարների արտոնյալ ժամկետից մինչև 31/05/2022թ. ներառյալ (արտոնություն չի տրամադրվում միայն այն հիփոթեքային վարկերի գծով, որոնք տրամադրվել են ԱՀ-ից դուրս գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման համար, նաև այն հաճախորդների, ովքեր Արցախի Ներդրումային հիմնադրամից ստացել են մերժում աջակցության գծով).

  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/ հաշվառված իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր,
  • Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող այլ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր1:

 

Տեղեկացնենք, որ սույն առաջարկը գործում է վերոնշյալ հաճախորդների այն պայմանագրերի գծով,  որոնց ներքո առկա չէ վճարային պարտավորությունների կատարման կետանց, կամ կետանցն առաջացել է փետրվար ամսվա ընթացքում, ընդ որում` մարման արտոնյալ ժամանակահատվածը տրամադրվում է հետևյալ եղանակով.

  • ըստ ժամանակացույցի մարման ենթակա պարտավորությունների դեպքում պայմանագրի ներքո չվճարված տոկոսագումարը, սպասարկման վճարը և մայր գումարը կվերաբաշխվեն մարման մնացորդային ժամանակահատվածի վրա,
  • օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում պայմանագրի ներքո հաշվարկված տոկոսագումարը և սպասարկման վճարը կվերաբաշխվեն մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, իսկ չվճարված մայր գումարի վերաբաշխում չի կիրառվի:

 

Սույն առաջարկից օգտվելու ցանկության ունենալու դեպքում անհրաժեշտ է Ամերիաբանկ ներկայացնել սույն առաջարկում նշված չափանիշներին համապատասխանելու փաստը հավաստող Բանկի համար ընդունելի փաստաթղթեր կամ հիմնավոր տեղեկություններ (եթե Բանկում արդեն առկա են պահանջվող տեղեկությունները/փաստաթղթերը, ապա դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Առաջարկի մերժման մասին Բանկին գրավոր տեղեկացում չներկայացվելու դեպքում առաջարկում նշված պայմանները կգործեն համապատասխանող հաճախորդների պարտավորությունների նկատմամբ):

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10/12 561111:

Սույն հրապարակային առաջարկի (օֆերտայի) ընդունմանն ուղղված գործողությունների կատարումը կամ դրանով սահմանված պայմանների ապահովումը համարվում է սույն առաջարկով (օֆերտայով) սահմանված բոլոր պայմանների ընդունում` ակցեպտ:

 

* Սույն առաջարկի իմաստով` Արցախում կենսական շահերի կենտրոն ունենալու հանգամանքը որոշվում է Բանկի կողմից: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե արդյոք դիտարկվում եք որպես այս չափանիշին համապատասխանող հաճախորդ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ: