Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԼՈՅԱԼՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ» (այսուհետ` Պայմաններ) փաստաթուղթը ուժը կորցրած է ճանաչվելու 14/06/2022թ.-ից:
Պայմաններով սահմանված լոյալության միավորների հաշվարկը շարունակելու է կատարվել մինչև 13/06/2022թ.-ը ներառյալ: Մինչև նշված ժամանակահատվածը կուտակված լոյալության միավորները կարող եք օգտագործել մինչև 31/12/2022թ.-ը ներառյալ, որից հետո մնացորդները կզրոյացվեն: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում: Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: