Արտոնյալ ժամանակահատված վարկային պարտավորությունների վճարման համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Հնս

Արտոնյալ ժամանակահատված վարկային պարտավորությունների վճարման համար

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում օգտվելու Բանկի նկատմամբ ստանձնած ստորև նկարագրության ներքո դիտարկելի Ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների* վճարման արտոնյալ ժամանակահատվածից մինչև 30/06/2022թ. ներառյալ, ընդ որում,

եթե հանդիսանում եք ստորև ներկայացված խմբերից մեկում ներառված  ֆիզիկական անձ, ապա կարող եք օգտվել վարկերի գծով տրամադրվող մայր գումարի և տոկոսագումարների/սպասարկման վճարների արտոնյալ ժամկետից մինչև 30/06/2022թ. ներառյալ (արտոնություն չի տրամադրվում միայն այն հիփոթեքային վարկերի գծով, որոնք տրամադրվել են ԱՀ-ից դուրս գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման համար).

•    Արցախում փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձ, 
•    Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող ֆիզիկական անձ :

Տեղեկացնենք, որ սույն առաջարկը գործում է վերոնշյալ հաճախորդների այն պայմանագրերի գծով,  որոնց ներքո առկա չէ վճարային պարտավորությունների կատարման կետանց, ընդ որում` մարման արտոնյալ ժամանակահատվածը տրամադրվում է հետևյալ եղանակով.
•    ըստ ժամանակացույցի մարման ենթակա պարտավորությունների դեպքում տոկոսագումարը կտեղափոխվի վարկային արձակուրդից հետո մարման առաջիկա օրվա վրա: Պայմանագրի ներքո չվճարված մայր գումարը, սպասարկման վճարը  կվերաբաշխվեն մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, 
•    օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում  հաշվարկված տոկոսագումարը կտեղափոխվի վարկային արձակուրդից հետո առաջիկա մարման օրվա վրա,  չվճարված մայր գումարի վերաբաշխում չի կիրառվում:

Սույն առաջարկից օգտվելու ցանկության ունենալու դեպքում անհրաժեշտ է Ամերիաբանկ ներկայացնել սույն առաջարկում նշված չափանիշներին համապատասխանելու փաստը հավաստող, Բանկի համար ընդունելի փաստաթղթեր կամ հիմնավոր տեղեկություններ (եթե Բանկում արդեն առկա են պահանջվող տեղեկությունները/փաստաթղթերը, ապա դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Առաջարկի մերժման մասին Բանկին գրավոր տեղեկացում չներկայացվելու դեպքում առաջարկում նշված պայմանները կգործեն համապատասխանող հաճախորդների պարտավորությունների նկատմամբ):


* Հավելենք, որ ի լրումն նկարագրված չափանիշների, վարկային պարտավորությունների վերանայումը կիրառվում է ֆիզիկական հաճախորդների նկատմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում: Նշված շեմը գերազանցող պարտավորությունների դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում: 

Սույն հրապարակային առաջարկի (օֆերտայի) ընդունմանն ուղղված գործողությունների կատարումը կամ դրանով սահմանված պայմանների ապահովումը համարվում է սույն առաջարկով (օֆերտայով) սահմանված բոլոր պայմանների ընդունում` ակցեպտ:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 561111:

 

[1] Սույն առաջարկի իմաստով` Արցախում կենսական շահերի կենտրոն ունենալու հանգամանքը որոշվում է Բանկի կողմից: Եթե ցանկանում եք տեղեկանալ, թե արդյոք դիտարկվում եք որպես այս չափանիշին համապատասխանող հաճախորդ, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ: